Նեպալում ավիաաղետի զոհ Է դարձել առնվազն 50 մարդ

Նեպալում ավիաաղետի զոհ Է դարձել առնվազն 50 մարդ

Նեպալի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում US-Bangla Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել Է առնվազն 50 մարդ:

Այդ մասին մարտի 12-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նեպալի բանակի ներկայացուցչին: Մինչդեռ «ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին, հայտնել Է 40 զոհվածների մասին:

Իր հերթին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, նույնպես հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին, տեղեկացրել Է 38 զոհերի եւ 23 տուժածների մասին: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Bombardier Q-400 ինքնաթիռը, որը կատարում Էր Դաքա-Կատմանդու չվերթը, դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկել Է:

The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 67 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Հրատարակությունը հայտնել Է 25 տուժածների հոսպիտալացման մասին: Օդանավակայանի վարչակազմը գտնում Է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում