«Փաստ». Ռուբեն Բաբայան. Մշակույթն ունի այլ չափորոշիչնե՞ր

«Փաստ». Ռուբեն Բաբայան. Մշակույթն ունի այլ չափորոշիչնե՞ր

«Իսկ ի՞նչ է մեզ համար մշակույթը, որպես ի՞նչ ենք այն ընկալում: Ժամա՞նց է, կոմերցիա՞, ի՞նչ գումար է նա բերում, ի՞նչ ռեյտինգ ունի: Թե՞ մշակույթն ունի այլ չափորոշիչներ: Կոչումների և պարգևների հարցում գալիս են պետության կողմնորոշիչները: Ի՞նչն է պետությունն առաջնային համարում: Կարծում եմ՝ այստեղ մեծ խառնաշփոթ կա: Զուտ մասսայական մշակույթ, ժամանց»,-այս մասին «Փաստ» թերթի հետ զրույցում՝ անդրադառնալով Դիանա Գրիգորյանին «Մովսես խորենացի» մեդալով պարգևատրելու փաստին, ասել է Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Չէ: Քանի դեռ մարդը զարմանում է՝ ապրում է: Դա լավ է, որովհետև եթե դադարի զարմանալ, կյանքն անհետաքրքիր կդառնա: Մեծ իմաստ չեմ տալիս ո՛չ կոչումներին, ո՛չ շքանշաններին: Դրանք ավելի շատ բնորոշ են ավտորիտար համակարգերին, երբ պետությունը փորձում է որոշակի շրջանակների մեջ պահել անձանց և թելադրել իր արժեքային համակարգը, որը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին՝ այդ ամենի հետ ծանոթացա աղմուկի արդյունքում, որովհետև սերիալներ չեմ դիտում: Այստեղ ավելի կարևոր հարց կա, որովհետև, բոլոր դեպքերում, «Մովսես Խորենացի» մեդալը նախատեսված է մշակույթով զբաղվող մարդկանց գնահատելու համար»,- նշել է նա:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում