«Հրապարակ». Պյոտր Սվիտալսկու և Մարինա Խաչատրյանի հանդիպումից ավագանու ՀՀԿ անդամները նեղված են

«Հրապարակ». Պյոտր Սվիտալսկու և Մարինա Խաչատրյանի հանդիպումից ավագանու ՀՀԿ անդամները նեղված են

«Հրապարակ»-ը գրել է. «Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները «փիս նեղված» են, որ Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Մարինա Խաչատրյանի հետ, որպես «հերոսուհու»՝ ծաղիկներ նվիրել նրան: Նրանք ենթատեքստ են փնտրում այս հարաբերություններում։

«Դեսպաններ Միլզի ու Սվիտալսկու սատարումն ու հայ ազգի հերոս Վազգեն Սարգսյանի փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանափոխելն ուղիղ կապ ունեն իրար հետ, բան չունենք ասելու՝ Վիլսոնն էլ քիչ ամագ չունի Հայաստանի վրա, բայց Վազգեն Սարգսյանի հետ նման «բարտերը» վիրավորական է մեզ համար»,- ասում են նրանք:

Թերթը հիշեցրել է, որ «այդ առաջարկին դեմ է եղել անգամ «Ելք» խմբակցությունը, սակայն առաջարկը բացասական կարծիքով մտնելու է մարտի 19-ի ավագանու նիստ, հարակից զեկուցողը կլինի «Ելքից» Արայիկ Հարությունյանը:

«Իսկ ի՞նչ է սպասվում այդ նիստին՝ էլի՞ ակցիաներ, ծեծկռտուք կլինի՝ հարցրինք ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցչին: «Բոլոր տարբերակներն էլ մշակել ենք, ինչ անեն, ինչ ասեն, ինչ ձեռնարկեն` ձեն չենք հանելու, թողնելու ենք, ոնց որ Վանոն կասեր, իրենց խելագարության հետ մնան միայնակ»,- գրել է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում