«Ժողովուրդ». Չունես ID քարտ, իրավունք չունես հիվանդանալու, առավել ևս բուժվելու

«Ժողովուրդ». Չունես ID քարտ, իրավունք չունես հիվանդանալու, առավել ևս բուժվելու

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տևական ժամանակ է` դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը:

«Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զույցում հայտնել է, որ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը դադարեցվել է ժամանակավորապես:

«Մրցույթ է հայտարարվել, և այս պահին այն գործընթացում է: Խնդրանք քաղաքացիներին` ըմբռնումով մոտենալ հարցին: Մոտ երկու-երեք ամսից կշարունակվի ID քարտերի տրամադրումը»,- նշել է պաշտոնյան:

«Նկատենք, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար առողջապահական համակարգի վերջին նորամուծությունների հետ կապված: Բանն այն է, որ նույնականացման քարտերը արդեն պարտադիր գործում են առողջապահության ոլորտում. էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգին միացած հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում քաղաքացիներին գրանցում են բացառապես նույնականացման քարտի առկայությամբ (շուտով նաև ատամնաբույժի մոտ գնալիս պարտադիր կլինի այն): Ու ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ քարտերից, հիվանդանալու, հետևաբար նաև դեղատուն գնալու, դեղ գնելու իրավունք պարզապես չունեն: …Այսօր ՀՀ-ում նույնականացման քարտ ունի ավելի քան 970 հազար քաղաքացի, ու սա այն դեպքում, երբ ՀՀ մշտական բնակչությունը պաշտոնական տվյալներով 2 մլն 972.9 հազար հոգի է: Այսինքն՝ ավելի քան 1 մլն մարդ այս պահին ID քարտ, հետևաբար նաև հիվանդանալու և ամենակարևորը՝ բուժվելու իրավունք չունի»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում