«Իրատես». Որ նախարարները ապրիլի 9-ից հետո պաշտոններին հրաժեշտ կտան

«Իրատես». Որ նախարարները ապրիլի 9-ից հետո պաշտոններին հրաժեշտ կտան

«Իրատես»-ը գրում է, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի և մշակույթի նախարարները` հաստատապես:

«Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տևական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երևանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (և ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչև բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան… մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաև, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում