Երևանում մեկ շաբաթում ծնվել է 295 երեխա

Երևանում մեկ շաբաթում ծնվել է 295 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 2-8-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 295 երեխա՝ 147 տղա, 148 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 29157 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում