AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում ներդրում կատարելու դեպքում ի դեմս կառավարության կունենաք գործընկեր

 
 

Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ունենալու ենք մի երկիր, ուր գործարարությամբ զբաղվելը լինելու է դյուրին, շահավետ ու տրամաբանական:

Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Բեյրութում Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Lիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության և Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե որոշում կայացնեք Հայաստանում ներդրում կատարել, ի դեմս կառավարության և այլ օղակների, կունենաք գործընկերներ»,-վստահեցրեց գործադիրի ղեկավարը: Պաշտոնյան ներկայացրեց արտաքին շուկաների հետ տնտեսական կապեր հաստատելու Հայաստանի հնարավորությունները` հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցությունը, GSP+ և GSP առևտրի արտոնյալ ռեժիմը Եվրամիության և արևմտյան մի շարք երկրների հետ, Իրանի հետ հարաբերությունները: «Որպես նախկին բիզնեսմեն՝ ուզում եմ ձեզ հավատացնել, որ ավելի տրամաբանական երկիր, որտեղ կարելի է բիզնեսով զբաղվել այդ շուկաներ մտնելու համար, շատ չգիտեմ: Այսօրվա մեր կառավարությունը որդեգրել է բիզնեսին չխանգարելու գործառույթը: Մենք վստահ ենք, որ ունենալու ենք մի երկիր, ուր բիզնեսով զբաղվելը լինելու է դյուրին, շահավետ ու տրամաբանական»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ներկաներին տեղեկացրեց, որ ներկայում ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որով փորձ է արվում մեկ տեղում հավաքել ոլորտը կարգավորող ու պաշտպանող օրենսդրական դրույթները:

Բացի այդ՝ մոտ ժամանակներս Ազգային ժողովի հաստատմանը կներկայացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին օրենքը: «Մենք պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքով խոշոր ծրագրեր ունենք` ուղղված ճանապարհների, ենթակառուցվածքների, ջրամբարների շինարարությանը: Պետությունը, որպես կառավարիչ, այն ոլորտներում, որտեղ բիզնես-շահեր կան, արդյունավետ չի գործում, դրանից ելնելով այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը»,-ավելացրեց վարչապետ Կարապետյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը`Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանը աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա թերագնահատված է, ինչը պետք է շտկել: «Անցյալ տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ, մոտ 19 տոկոս տուրիզմի աճ: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր»,-ավելացրեց պաշտոնյան:

Կարեն Կարապետյանը կարևորեց միջազգային վարկանիշային համակարգերում Հայաստանի գրանցած առաջընթացը` նշելով, որ մեծ ուշադրություն է դարձվում երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը:

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan