Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Բաքու

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Բաքու

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի վարչապետը Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում մասնակցելու է Բաքվի 6-րդ համաշխարհային ֆորումին:

Այցի շրջանակներում Յըլդըրըմը հանդիպումներ է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի, մեջլիսի նախագահ Ասադովի և վարչապետ Ռասիզադեի հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում