Թուրքական ԶՈւ-ն շրջափակել է սիրիական Աֆրինի կենտրոնը

Թուրքական ԶՈւ-ն շրջափակել է սիրիական Աֆրինի կենտրոնը

Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում մարտի 12-ից սկսած շրջափակվել է Աֆրին քաղաքի կենտրոնը, վերահսկողության տակ են վերցվել ռազմավարական կարևորության շրջաններ»,-նշվում է թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում