AM | RU
USD
EUR
RUB

Կոսաչովը ինտեգրացիոն գործընթացներում հայ-ռուսական փոխգործակցության խորացման անհրաժեշտություն է տեսնում

 
 

ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներում հայ-ռուսական փոխգործակցության խորացման վերաբերյալ մտքեր փոխանակելու անհրաժեշտություն է տեսնում: Հայաստանի խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի մեկնարկին նա ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը եղածներից ամենահետաքրքիր ու դինամիկ զարգացող կառույցն է, որը պահանջում է խորհրդարանականների ամենօրյա ուշադրությունը, ստեղծագործական, ստեղծարար էներգիան: «Չնայած Եվրասիական տնտեսական միությունն առայժմ խորհրդարանական կառույց չունի, բայց, կարծում եմ, որ սա էլ մտքերի փոխանակման թեմա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Կոսաչովը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շատ ընդհանուր թեմաներ ունեն միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում աշխատանքների վերաբերյալ, որոնցում երկու երկրներն ընդգրկված են: «Այս պահին, եթե ես չեմ սխալվում, միջազգային այդպիսի 7 կառույց կա` Միջխորհրդարանական միություն, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովներ: Այս կառույցներից յուրաքանչյուրում, վստահ եմ, քննարկելու թեմաներ կան: Եթե մենք կարողանանք մեր դիրքորոշումները ինչ-որ չափով մոտեցնել, դա կլինի ոչ միայն ի բարօրություն մեր պատվիրակությունների, խորհրդարանների և ժողովուրդների, այլ նաև միջազգային այն կառույցների, որոնք առաջ շարժվելու կարիք ունեն»,- ասաց Կոնստանտին Կոսաչովը:

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստը կշարունակվի մինչև մարտի 14-ը: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Լրահոս
ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan