AM | RU
USD
EUR
RUB

Հայ և ռուս խորհրդարանականները Երևանում կքննարկեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ակտուալ հարցեր

 
 

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ երկու հանձնաժողովների համատեղ նիստերը դարձել են ավանդական միջոցառում: «Ունիկալ խորհրդարանական երկխոսության այս ձևաչափը իր ուրույն ավանդն ունի հայ-ռուսական երկխոսության մեջ: Ներկայացնելով երկու երկրների ժողովուրդներին` պատգամավորները հայտնում են ինչպես բարեկամական զգացումներ միմյանց հանդեպ, այնպես էլ պատրաստ են քննարկել աշխատանքային ամենադժվար հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Աշոտյանը:

Նա շնորհակալություն հայտնեց երկու հանձնաժողովների` Մոսկվայում կայացած վերջին նիստի համար: «Կարծում եմ, որ ձեր այցը Երևան նույնպես կնպաստի հայ-ռուսական պատգամավորական կապերի ամրապնդմանը` ի նպաստ մեր երկու ժողովուրդների և պետությունների ռազմավարական բարեկամության խորացման: Մենք ունենք հագեցած ծրագիր` 4 հիմնական թեմաներ: Դժվար է թերագնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության կարևորությունը երկու երկրների քաղաքական օրակարգում, որոնք ընդգրկում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների հարցեր»,- ասաց Աշոտյանը:

ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ նշեց, որ իրենց հարաբերություններն արդեն դուրս են եկել պարզապես խորհրդարանական երկխոսության մակարդակից և կարող են առանց արձանագրային սիրալիրությունների խոսել ըստ էության այն հարցերի վերաբերյալ, որոնք ակտուալ են, հետաքրքիր են երկու երկրների համար: «Ես ցանկանում եմ նշել, որ մենք ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ այլ երկրների հետ, որոնց հետ մենք պահպանում ենք սերտ գործընկերային հարաբերություններ, վաղուց ունենք միջխորհրդարանական երկխոսության տարբեր ձևաչափեր: Մենք գիտենք, թե ինչպիսի ինտենսիվ բնույթ են կրում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումները: Հայաստանում, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, փոխվելու է կառավարման համակարգը, սակայն ես վստահ եմ, որ սա ոչ մի կերպ չի ազդի այդ ինտենսիվության վրա»,- ընդգծեց Կոսաչևը:

Նա նկատեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական երկխոսությանն ինտենսիվություն են հաղորդում երկու երկրների խորհրդարանների ղեկավարները: «Մեր պարագայում հրաշալի է աշխատում երկկողմ հանձնաժողովը: Մենք հավաքվում ենք պարբերաբար` տարվա մեջ երկու անգամ, և մենք գիտենք, որ ամեն անգամ ունենում ենք շատ հագեցած հանդիպումներ: Բայց մենք պարոն Արմեն Աշոտյանի հետ պայմանավորվել ենք միջխորհրդարանական երկխոսության տարբեր ձևաչափերին ևս մեկն ավելացնել` մեր հանձնաժողովի և Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի համատեղ նիստերը: Մենք համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում մեր հարաբերություններում շփման ավելորդ ձևաչափեր չեն կարող լինել, չեն կարող լինել նաև ավելորդ հանդիպումներ»,- ասաց Կոնստանտին Կոսաչևը:

Նա հավելեց, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն առաջին համատեղ նիստերն անցկացրել է հենց Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը կշարունակվի մինչև մարտի 14-ը: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 

Լրահոս
Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan