«Հրապարակ». Առա­ջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր

«Հրապարակ». Առա­ջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր

«Մեր տեղեկություններով՝ առա­ջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր: Թե ուր՝ մեր աղբյուրները չկոնկրետացրին:

«Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին: Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբա­վարար հագեցածությունը: «Օրինակ՝ զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ: Ի դեպ, որոշվել է Երևանում ստեղծել միասնական հոս­պիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայություն­ները մեկ հարկի տակ: Ինչ ֆինանսավորմամբ: «Պետբյուջեից մինչև բարերարներ»:

Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով ևս փոփոխու­թյուններ են սպասվում: Դրանք, թերևս, կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում