«Հրապարակ». ՄԱԿ-ը դեմ է, բայց Բագրատ Եսայանը նշանակվել է տնօրեն

«Հրապարակ». ՄԱԿ-ը դեմ է, բայց Բագրատ Եսայանը նշանակվել է տնօրեն

«Հրապարակ»-ը գրում է. ««Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր։ Եվ չնայած ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրինությունը վերապահումներ ուներ նրա թեկնածության առնչությամբ, սակայն փետրվարի 19-23-ը հայտարարվել է մրցույթ, տնօրենի թեկնածուի հայտ է ներկայացրել մեկ անձ՝ Բագրատ Եսայանը, և հոգաբարձուների խորհրդին ոչինչ չի մնացել, քան նրան 3 տարով նշանակել տնօրեն։

Թերթը հիշեցնում է, որ այս ծրագիրը Հայաստանում գործում է 2010-ից՝ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են անվճար սնունդ: 2 տարի առաջ կառավարության որոշմամբ ստեղծվեց նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում