«Ժողովուրդ». Տիգրան Նավասարդյան. Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է

«Ժողովուրդ». Տիգրան Նավասարդյան. Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սէֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի:

««Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սէֆիլյանին պահում են բացարձակ մեկուսացման մեջ՝ այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, և որևէ մեկը հնարավորություն չունի որևէ կերպ հաղորդակցվել նրա հետ:

«Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է հերքել Սէֆիլյանի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու մասին լուրերը: «Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է»,- ասել է բանտապետը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում