«Ժողովուրդ». ԲԴԽ-ն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց չվաճառված շենքում

«Ժողովուրդ». ԲԴԽ-ն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց չվաճառված շենքում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքում:

Թերթի հետ զրույցում դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը այս կապակցությամբ ասել է. «Ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կանցնի իր գործառույթների իրականացմանը, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»:

«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից դեռ փետրվարին հայտնել էին, որ նախարարության` աճուրդի հանված շենքը այդպես էլ 6 ամիսների ընթացքում գնորդ չունեցավ, և արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել շենքի աճուրդային գործընթացը:

«Ստացվում է, որ իրականում շենքի աճուրդը կասեցվել է նորաստեղծ ԲԴԽ-ին համապատասխան տարածքով ապահովելու համար»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում