Բակո Սահակյանը Վաշինգտոնում կարևորել է Արցախ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը

Բակո Սահակյանը Վաշինգտոնում կարևորել է Արցախ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում