Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին

Գլենդելում փողոց կանվանակոչվի Արցախի Հանրապետության պատվին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը:

Գլենդելի քաղաքային խորհուրդը մարտի 13-ին միաձայն կերպով քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին:

Ուշագրավ է, որ այդ որոշումն ընդունվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակահատվածում:

Սահակյանը, ով մարտի 12-ին ժամանել էր ԱՄՆ, արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում