AM | RU
USD
EUR
RUB

Վազգեն Սաֆարյանը նոր տնտեսական քաղաքականություն է ակնկալում առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունից

 
 

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեծ հույսեր է կապում ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանի հետ:

Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ սպասվող փոփոխություններից, նոր ձեւավորվելիք կառավարությունից ակնկալում է հատկապես տնտեսական ոլորտում նոր քաղաքականության որդեգրում:

«Մենք կողմ ենք, որ հանրապետությունն ունենա խորհրդարանական համակարգ եւ կուսակցությունները հնարավորինս շատ ներկայացված լինեին այնտեղ, որպեսզի նրանք կարողանային ներկայացնել իրենց գաղափարները: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մեր կուսակցության նախագահության անդամների հետ, մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական ուղղությամբ, եւ թե՛ այն բարոյահոգոբանական վիճակի, որում հայտնվել ենք: Կարծում եմ՝ նորընտիր նախագահը, թեեւ առաջնային մանդատով օժտված չի լինելու, ամեն դեպքում մնում է երկրի առաջին դեմքը, եւ նրա հետ հույսեր ունենք»,-ասաց Վազգեն Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ նոր կառավարությունից կուսակցության հիմնական սպասումները կապված են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտների հետ:

«Նոր կառավարությունը պետք է ունենա նոր քաղաքականություն՝ հենվելով նախկինի լավ դրսեւորումների, արժեքների վրա, եւ վերացնի այս տարիների բացթողումները»,-նշեց կուսակցության նախագահը:

Անդրադառնալով նախորդ ամիս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7.5 տոկոս աճ, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ թեեւ դրական է համարում մի քանի ուղղությունների բարելավումը, ինչպիսիք են արտահանումը, շինարարությունը, այնուամենայնիվ, տնտեսական աճի ազդեցությունը նախեւառաջ պետք է յուրաքանչյուր մարդ զգա անձամբ իր վրա:

«Դա նախեւառաջ պետք է ազդեցություն ունենար սոցիալական վիճակի վրա, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման: Գուցե հունիսից հետո կառավարությունը շտկում մտցնի, եւ փորձեն ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը, որը եւ կլինի ուղիղ համեմատական այդ տնտեսական աճին»,-ասաց նա:

Վազգեն Սաֆարյանը խոսեց նաեւ ներկայիս ընդդիմության մասին՝ նշելով, որ խորհրդարանում գործող ընդդիմությունը գաղափարական չէ, այլ պարզապես ընդդիմություն է իշխանության նկատմամբ, որը դեմ չի գնում այժմյան տնտեսական քաղաքականությանը:

«Այդ ռադիկալ կոչերով նրանք պարզապես ցույց են տալիս, որ ընդդիմություն են, բայց, կարծում եմ, ժողովուրդը վաղ թե ուշ կհասկանա, թե ովքեր են իր կողքին եւ ովքեր են պայքարում սոցիալական խնդիրների դեմ»,-նշեց կուսակցության նախագահը:

Հարցին, թե որո՞նք են ՀՀ վարչապետի իր նախընտրելի թեկնածուները, Վազգեն Սաֆարյանը չցանկացավ անուններ տալ եւ նշեց, որ այժմ կուսակցությունը սպասողական դիրքորոշում ունի, այդ հարցը պետք է լուծի Հանրապետական կուսակցությունը:

«Այլ հարց է՝ արդյոք նոր վարչապետը կունենա՞ ինքնաքննադատական դիրքորոշում իր կուսակցության քաղաքականություն վերաբերյալ եւ արդյոք նոր քաղաքականություն կմշակի՞»,-եզրափակեց Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահը:

Լրահոս
Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ. Փաշինյան «Ժամանակ». Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ «Ժամանակ». ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակ». Փափագում են գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն Միացյալ Նահանգները շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ «Իրատես». «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ավելի է խորացել «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի «Փաստ». Ինչպիսի՞ն կլինի հեղափոխական կառավարությունը Սուրեն Շահվերդյանը հրաժարվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan