Սինձո Աբեն շնորհավորել է Արմեն Սարգսյանին և ՀՀ հետ կապերը խորացնելու հույս հայտնել

Սինձո Աբեն շնորհավորել է Արմեն Սարգսյանին և ՀՀ հետ կապերը խորացնելու հույս հայտնել

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Այս մասին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ճապոնիայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարեւոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, եւ Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է եւ հավատարիմ այնպիսի հիմնարար արժեքների, ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»:

Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցությունը մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն:

Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում