Մենք հասել ենք վստահության բարձր մակարդակի, որը թույլ է տալիս լսել միմյանց

Մենք հասել ենք վստահության բարձր մակարդակի, որը թույլ է տալիս լսել միմյանց

Հայաստանը ոչ մի այլ երկրի կամ միջազգային կառույցի հետ չունի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների այն ծավալն ու ներուժը, ինչպիսիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Եթե օրինակը բերենք կենցաղից, անգամ ամենաերջանիկ ընտանիքներում կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամները կարողանան գնահատել միմյանց և կարողանան աշխատել այդ երջանկության ամրապնդման ուղղությամբ: Քաղաքականության մեջ, գործընկերության և ռազմավարական դաշնակցության մեջ շատ կարևոր է հայ-ռուսական քաղաքական ուղիղ երկխոսությունը: Խորհրդարանական այս ձևաչափը միտված է նրան, որ բոլոր հարցերը, որոնք հուզում են մեր ռուս կամ հայ գործընկերներին, չքննարկված չմնան»,- նշեց Աշոտյանը:

Նա վստահեցրեց, որ ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի հետ համատեղ նիստի ընթացքում բուռն քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի վերաբերյալ: «Եթե անկեղծ խոսենք, տարբեր սուր հարցադրումներ կարող են լինել նաև ռուսական կողմից` այլ շեշտադրումների հետ կապված: Մենք կարողացել ենք գտնել վստահության այն բարձր մակարդակը, որը մեզ թույլ է տալիս լսել միմյանց. ոչ միայն ասել իրար, այլ նաև լսել իրար»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում