AM | RU
USD
EUR
RUB

Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

 
 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թվականի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին: Անդրադարձ է եղել նաև ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին:


Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով:

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:

Հանրապետության Նախագահին Արմեն Հարությունյանը ներկայացրել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ: Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որն աճուրդի մասնակիցների համար ավելի է դյուրինացնում գործընթացը: Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ 2017 թվականին աճել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների թիվը, ինչը վկայում է աճուրդների գործընթացի թափանցիկության և դրա նկատմամբ հետաքրքրության աճի մասին:

Հանդիպման ընթացքում Նախագահին զեկուցվել են հաշվետու տարվա ընթացքում ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին:

Գլխավոր հարկադիր կատարողի զեկույցը ներառել է նաև ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում:

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև 2017 թվականին ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիների իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է, որ պատրաստվել և տարածվել են տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների և դրանց մասնակցության ընթացակարգի մասին:
Գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև միջազգային հարթակում ծառայության հաջողությունները: Զեկուցվել է, որ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին:

Արմեն Հարությունյանը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների մասին, որոնք կապված են կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի հետ:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ, ակտիվ համագործակցություն ապահովել վարչական մարմինների հետ կատարողական վարույթներին առնչվող հարցերում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման միջոցով հասնել մարդկային ռեսուրսների հնարավորինս քիչ օգտագործմամբ վարույթների արդյունավետության բարձրացմանը:

 

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan