AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ՔԿ-ն Գորիսի պետհամալսարանում կատարվող չարաշահումներին նպաստող պայմանները վերացնելու միջնորդագիր է հղել

 

Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստած պայմանները և միջնորդագիր է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության ռեկտորին՝ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Միջնորդագրի քննարկման արդյունքներով ի պատասխան ՊՈԱԿ-ից ստացված գրության հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

Այսպես՝ 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով քննված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս հեռակա ուսուցման։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին և այն ստորագրել: Պարզվել է նաև, որ ուսանողը, ընդունվելով համալսարան, 2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, և վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում ևս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար, սակայն վերջինս գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, և ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել են նույն համալսարանում կատարված այլ խախտումներ ևս:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորին միջնորդվել է՝ քննարկել ուսանողի բացակայության դեպքում դրական գնահատականներ նշանակելու, ինչպես նաև ուսանողների կողմից նախքան քննաշրջանի սկսվելը ստուգարքի, քննության կամ կուրսային աշխատանքի ընդունման հնարավորությունը: Բացի այդ, դասերին չհաճախած, սակայն ուսումնական տարվա քննական առարկաների համար դրական գնահատականներ ստացած ուսանողների՝ նշված առարկաների վերաբերյալ գիտելիքներն ստուգելու համար ստեղծել մասնագիտական հանձնաժողով։

Քննչական վարչության կողմից միջնորդվել է նաև՝ ուսանողի գնահատման ամփոփիչ տեղեկագրերում նշել ստուգարքի, քննության կամ կուրսային աշխատանքի ընդունման օրը, ամիսը և տարին, հրահանգավորել համապատասխան անձանց, որպեսզի ուսանողի բացակայության դեպքում այդ մասին մատյանում համապատասխան նշում կատարվի, ինչպես նաև սահմանել կանոնակարգված կարգ՝ ուսանողների բացակայությունների քանակից կախված նրանց քննաշրջանին մասնակցելու հնարավորության վերաբերյալ:

Միջնորդագիրը քննարկվել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կողմից, և արդյունքների վերաբերյալ գրավոր պատասխան է ուղարկվել Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ըստ ՊՈԱԿ-ի գրության՝ 2018թ. փետրվարի 27-ին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության պրոռեկտորը բացատրագիր է ներկայացրել նույն համալսարանի ռեկտորին առ այն, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգի քննությունների զգալի մասը և հատկապես ստուգարքները նշանակվում են, այսպես կոչված, «մեխանիկորեն», առանց գիտելիքների անհրաժեշտ իմացության և ստուգման, հակառակ դեպքում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների 70-80% կազատվեն համալսարանից՝ ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:

Միջնորդագրին ի պատասխան ստացված գրության մեջ մատնանշված հանգամանքները քննության առարկա են դարձվել Գորիսի քննչական բաժնում, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր»:

 

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan