AM | RU
USD
EUR
RUB

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի մի քանի մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում

 
 

Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում՝ նպատակ ունենալով զարգացնել հատկապես առողջապահության և կրթության ոլորտները։

Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունն ուղղված է նաև աղետների կանխարգելման միջոցների ձեռնարկմանը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցով 2018 թվականին իրականացնում է դրամաշնորհային 6 ծրագիր։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացմանն ու բարելավմանը։ Այս տարի Ճապոնիայի կառավարությունը 6 նոր ծրագիր է հաստատել։ Մեր երկրի կառավարության առաջնահերթություններից են առողջապահության և կրթության ոլորտները։ Այս տարի մենք այդ 6 ծրագրի համար հատկացրել ենք 400 հազար ԱՄՆ դոլար։ Երկու տարի առաջվա համեմատ այս թիվը բավականին բարձր է»,- նշեց Տագուչին։

Նախագծերից մեկն իրականացվել է Արարատի մարզի Ղուկասավան գյուղում, որտեղ IT կենտրոն է ստեղծվելու, որի շենքի կառուցման համար է գումար հատկացվում և տրամադրվելու են նաև համակարգիչներ և պրոեկտորներ։

«Մեր այլ նախագծերից են՝ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում տարեցների համար կենցաղային ծառայությունների ապահովումը՝ տրամադրելով հատուկ մեքենաներ և սարքավորումներ։ Սպիտակ քաղաքում դպրոցի ջեռուցումն ենք ապահովել` հիմնված արևային էներգիայի համակարգի վրա, և դրանով իսկ սպառումն է պակասելու։ Լոռու մարզի տարբեր քաղաքների 4 մանկապարտեզի բակերում խաղահրապարակներ են կառուցվելու։ Սիրիահայերին աջակցելու ենք, որպեսզի նրանք կարողանան աշխատեցնել իրենց «Ալեպպո Քուիզին» կենտրոնը, Հայաստանում լսողության նորածնային սկրինինգի ծրագիրն է ընդլայնվելու՝ ձեռք են բերվելու ախտորոշիչ սարքավորումներ»,- եզրափակեց Էյջի Տագուչին։

 

Լրահոս
Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի «Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել «Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan