AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Սարգսյանը մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ԱՄՆ Բարեկամների ընդունելությանը

 
 

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու-Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, երեկոյի ընթացքում հատուկ մրցանակով պարգևատրվել է 1997թ-ից վեր Կարնեգի հիմնարկության նախագահ Վարդան Գրեգորյանը, ով, մասնագիտացած լինելով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում, տարբեր տարիների աշխատել է հեղինակավոր մի շարք կազմակերպություններում և իր գիտական ներդրումների համար արժանացել բազմաթիվ պարգևների:

19–րդ դարի երկրորդ կեսին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը չորս անգամ զբաղեցրած Ուիլիամ Գլադսթոնը (1809-1898թթ) մի շարք առիթներով ելույթներ է ունեցել ի պաշտպանություն թուրքական բռնապետության տակ կեղեքվող հայերի, ինչի համար էլ վայելել է աշխարհասփյուռ հայերի հարգանքը։

Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին, որը նպաստելու է Գլադսթոնի ժառանգության հետագա ուսումնասիրությանը և ժողովրդավարության, մարդու իրավունքների, ցեղասպանությունների կանխարգելման ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Մասնավորապես, նվիրատվությունը ծառայելու է ցեղասպանության թեմայով ցուցահանդեսի կազմակերպմանը: Ցուցահանդեսը մեկնարկելու է Երևանում և այնուհետև շրջելու է աշխարհի տարբեր երկրներում:

2017թ. մայիսի 22-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելել էր Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է Գլադսթոնի գրադարանը։ Դեսպան Սարգսյանը հանդիպում էր ունեցել Գլադսթոնի ժառանգ Չարլի Գլադսթոնի և գրադարանի ղեկավարության հետ: Ծանոթանալով հայերին վերաբերող գլադսթոնյան ժառանգությանը` Արմեն Սարգսյանն ասել էր, որ առկա հարուստ նյութերն ու վկայությունները հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար լավ հիմք են։

Լրահոս
ԵԿՄ-ին փոխանցված պարագաների նպատակային օգտագործման գնահատականը պետք է տան իրավապահները 14-ամյա Հայկ Հարությունյանը դեռ չի հայտնաբերվել. դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգի ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և չի զբաղվի. Վանեցյան ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալներ և առաջին բանակային կորպուսի հրամանատար է նշանակել Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հաջորդ կոռուպցիոն բացահայտումը կլինի «Երևան» հիմնադրամի հետ կապված. ԱԱԾ տնօրեն Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու Արյունաբանական կենտրոնի անձնակազմը դեմ է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբանի նշանակմանն առանց իրենց համաձայնության Գյուղատնտեսության նախարարը կաթի մթերման գնի նվազման հարցը կքննարկի ֆերմերների հետ ՀՀ գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը. նշանակումը պայմանավորված է ընթացակարգային փոփոխությամբ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը. Արցախի նախագահի նամակը Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին «Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ Չեմ կարծում, որ տեղի ունեցածի համար միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա. Էդմոն Մարուքյան Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Զինվորի համար» մակնշմամբ պիտույքները ԵԿՄ-ին են հատկացվել օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան առնչությամբ ԱԺ արտահերթ նիստում կքննվի Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ինձ մնում է սպասել մինչև ավարտվի նախաքննությունը. Մանվել Գրիգորյանի օգնական Ուրիշ ի՞նչ վերաբերմունք կարող է լինել. Վահե Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության մասին Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքները համարժեք գնահատական տալու համար. Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին Գործ ունենք 3-րդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. Վարչապետը՝ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածի մասին Կառավարության արտահերթ նիստը. ուղիղ Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ-ն կարող է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկել արտահերթ նիստում. Էդմոն Մարուքյան ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ է անում չտրվել ադրբեջանական կեղծիքին և հիմք ընդունել ՀՀ ՊՆ տեղեկատվությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan