«168 ժամ». Եվսեև. Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի հակառակորդի անցկացրած բոլոր զորավարժություններին

«168 ժամ». Եվսեև. Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի հակառակորդի անցկացրած բոլոր զորավարժություններին

Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի ադրբեջանական կողմի անցկացրած բոլոր զորավարժություններին, օգտագործվող զինտեխնիկային, դրանց հնարավորությունների իրացմանը: Հայկական կողմի համար դա լուրջ բազա կարող է դառնալ հետագայում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, թեև ներկայումս նման գործողությունների վտանգ չկա: Այս մասին «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է Մոսկվայի ԱՊՀ Երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող հնգօրյա մասշտաբային զորավարժություններին:

«Հակառակորդի անցկացրած զորավարժությունները Հայաստանի համար հատկապես կարևոր են հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմն անընդհատ հանդես է գալիս պատերազմի վերսկսման դիրքերից, և հայկական կողմը պատերազմի պետք է պատրաստ լինի ցանկացած պահի, քանի որ Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ առաջարկները, հետաքննական մեխանիզմները և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հնարավոր է պատերազմի վերսկսման փորձ լինի նախորդից ոչ պակաս ծավալներով ապագայում»,- ասել է նա։

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում