«Առավոտ». Արմեն Գևորգյան. Վարչապետի աշխատակազմը սպասարկելու է նաև փոխվարչապետների աշխատանքը

«Առավոտ». Արմեն Գևորգյան. Վարչապետի աշխատակազմը սպասարկելու է նաև փոխվարչապետների աշխատանքը

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը անդրադառնալով ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքին և հաստիքներին, ասել է. «Հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում»:

«Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը: Այնուամենայնիվ, նախնական ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ վարչապետի աշխատակազմն ունենալու է այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալու սպասարկել ոչ միայն վարչապետի ամենօրյա աշխատանքը, այլև համապատասխան փոխվարչապետների աշխատանքը: Վերջիններիս սպասարկման համար ստեղծվելու են համապատասխան գրասենյակներ»,- ասել է Արմեն Գևորգյանը:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում