Թուրքիայի արտգործնախարարը հետաձգել է այցն ԱՄՆ

Թուրքիայի արտգործնախարարը հետաձգել է այցն ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Այցի չեղարկման մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Չավուշօղլուն նախատեսում էր Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել իրադրությունը Սիրիայում, մասնավորապես խոսել սիրիական Մանբիջ քաղաքի շուրջ ծավալվող հետագա զարգացումների մասին:

Ենթադրվում է, որ այցի հետաձգման պատճառը պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռանալու փաստն է:

Այցի նոր ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում