Միացյալ Թագավորությունը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Միացյալ Թագավորությունը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջութիդ Ֆարնուորթը:

Դեսպանն ընդգծեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի հասարակություններում ամրապնդվի խաղաղ կարգավորմանը հասնելու եւ խաղաղություն հաստատելու միտքը։ «Մեծ Բրիտանիան անվերապահորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար»,–ասաց Ֆարնուորթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում