ՌԴ-ն սատարում է ԼՂ խնդրի լիարժեք ձևաչափով կարգավորմանը

ՌԴ-ն սատարում է ԼՂ խնդրի լիարժեք ձևաչափով կարգավորմանը

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ իր բոլոր հանձնառություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման մեր բոլոր հանձնառություններին՝ գոյություն ունեցող համաձայնությունների շրջանակում: Ակտիվորեն փորձում ենք սատարել իրականում այս շատ բարդ խնդրի՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը»,- ասաց նա:

Զախարովան հրաժարվեց մեկնաբանել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա հանդիպումներ է ունենում նաև ամերիկացի պաշտոնյաների հետ՝ ընդգծելով, որ դրա վերաբերյալ պետք է խոսի Վաշինգտոնը:

Անդրադառնալով հարցադրմանն այն մասին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում Բակո Սահակյանի նմանօրինակ այցը Մոսկվա՝ Զախարովան ասաց, որ այդ մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում