Բրիտանացի փորձագետը ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման փոփոխություն չի ակնկալում

Բրիտանացի փորձագետը ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման փոփոխություն չի ակնկալում

Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը կարծում է, որ Ադրբեջանում գործող համակարգի պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի դիրքորոշման փոփոխություն դժվար է ակնկալել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Նիլ Մաքֆերլեյնը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունների գոյությունը մեծապես կախված է ազգայնական շրջանակներից, ուստի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զիջումների գնալը կարող է ծանր հետևանքներ ունենալ իշխանության համար:

«Դժվար է ակնկալել, որ այդ երկրում գործող համակարգի պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոփոխություններ կլինեն, որովհետև հասկանալի է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասաց Մաքֆերլեյնը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում