ՌԴ ԱԳՆ-ն նորմալ է համարում «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» ՀԿ-ի ստեղծումը

ՌԴ ԱԳՆ-ն նորմալ է համարում «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» ՀԿ-ի ստեղծումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անհրաժեշտ չի համարել մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցի հարցն այն մասին, որ ՌԴ-ում ստեղծվել է «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպությունը: Այս մասին Զախարովան խոսեց ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ռուսաստան-Արցախ բարեկամության միության» ստեղծման վերաբերյալ մեկնաբանություն անելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Մեզ մոտ գործում են ամենատարբեր հասարակական կազմակերպություններ: Կարևորը, որ դա չհակասի ՌԴ օրենսդրությանը»,- նշեց Զախարովան:

Ռուսաստանում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության նպատակն է նպաստել Ռուսաստանի և Արցախի ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը: Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ռուս-արցախյան բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ամրապնդումը, բազմազգ ռուսական հասարակությանը հայերի բազմադարյա պատմության հետ ծանոթացնելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում