Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման նախադրյալներ կստեղծվեն

Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման նախադրյալներ կստեղծվեն

Գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս օդային երթևեկության սպասարկման և օդերևութաբանական պայմանների մասին տվյալների տրամադրման ծառայություններն ավիաընկերություններին մատուցվում են երկու առանձին և ինքնուրույն իրավաբանական անձանց կողմից, ինչն ըստ էության արհեստականորեն երկարացնում և ծանրաբեռնում է ավիաընկերություններին մատուցվող ծառայություների շղթան:

Օդային երթևեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում և օդերևութաբանական սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցման գործառույթները մեկ մարմնին վերապահելը կնպաստի կառավարման և ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաև թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը:

Մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձևավորի դրական և կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ: Արդյունքում օդերևութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ, պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաև ՀՀ փոքր ավիացիայի շրջանակում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում