Ստամբուլի Շիշլի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանվել

Ստամբուլի Շիշլի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանվել

Ստամբուլի Շիշլի թաղամասում երկու փողոց վերանվանվել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի և լրագրող Ուղուր Մումջուի անուններով:

Այս մասին հայտնում է թուրքական birgun.net-ը:

Շիշլիի քաղաքային խորհրդի մարտի 8-ի որոշմամբ` թաղամասի Ըշըք փողոցը վերանվանվել է Ուղուր Մումջուի անվանբ, իսկ Սամանյոլու փողոցը` Հրանտ Դինքի անունով:

Շիշլիի քաղաքային խորհրդի որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհուրդ, որտեղ հաստատվելուց հետո պաշտոնապես կմտնի ուժի մեջ:

Պոլսահայ մտավորական, լրագրող, ստամբուլահայ պարբերականներից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է թուրք ազգայնականների կողմից 2007թ. հունվարի 19-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում