«Հրապարակ». Սյունիքի մարզն Իսրայել դարձնելու ճանապարհին ենք

«Հրապարակ». Սյունիքի մարզն Իսրայել դարձնելու ճանապարհին ենք

«Հրապարակ»-ը գրում է. «Գործադիրը դեռ 2017-ի դեկտեմբերին հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ․ ներդրումային ծրագրին, որի արժեքը 25-26 մլն դոլար է, որով նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշների հյուրանոցային համալիր Գորիսում, «Ժայռ» և «Հին Խնձորեսկ» համալիրներ: Խնձորեսկի ջրաղացի հրապարակի, շուկայի և աշտարակի, ինչպես նաև Գորիսում «Առողջապահական և վերականգնողական կենտրոնի» կառուցում: Զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու նպատակով նախատեսվում է Zip Line և էքստրեմալ հանգստի գոտի կառուցել և 20 հա տարածք հատկացնել: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական «Լեսնայա սկազկա Ալմատի» ընկերության հետ։ Դրա համար նախատեսվում է 0,75 մլն դոլար ծախսել:

Նշենք, որ «Հին Խնձորեսկ» ներդրումային նախագծի ներդրող ու իրականացնող կողմ է հանդիսանում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն` ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի: Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում