«Ժամանակ». ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին հայրենի երկրի խորհրդարանական ընտրություններում չի ընտրվել

«Ժամանակ». ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին հայրենի երկրի խորհրդարանական ընտրություններում չի ընտրվել

«Ժամանակ»-ը գրում է. «Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, ով ներկայացնում էր Սոցիալիստների խումբը:

ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց իր ցանկությամբ կարող է նաև հրաժարական ներկայացնել, և այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի նոր նախագահ: Պատգամավոր չի ընտրվել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, և նրա փոխարեն ևս կընտրվի նոր համազեկուցող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում