«Իրատես». Հովիկ Աբրահամյանը ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում չի վավերացրել բաժնետոմսերը

«Իրատես». Հովիկ Աբրահամյանը ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում չի վավերացրել բաժնետոմսերը

«Իրատես»-ը գրել է, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր-հին պատմության մեջ է թաթախվում:

«Երեկոյան Երևան» թերթի աշխատակից Գևորգ Մուրադյանը Երևանի աճուրդի կենտրոնից 1995-ին ձեռք բերած 66 բաժնետոմսերը (յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով) ներդրել է «Արտաշատի գինու, կոնյակի գործարանում» (ընկերության բաժնետոմսերի 98 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանին), սակայն Արգամիչը, խախտելով բաժնետոմսերի մասին ՀՀ օրենքը, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում չի վավերացրել բաժնետոմսերը` այդ հիմքով հրաժարվելով հանգուցյալ Գևորգ Մուրադյանի ժառանգորդներին ընկերության գործունեության արդյունքում ստացված շահաբաժինը վճարելուց, այն դեպքում, երբ անցած 22 տարիներին այդ գործարանն աշխատել է շատ մեծ շահութաբերությամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում