Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ՝ երկու խաղերում հաղթելով «Միլան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ: «Միլան»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց բացել խաղի հաշիվը հանդիպման 35-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Հական Չալհանողլուն: Բայց ընդամենը 3 րոպե անց «զինագործները» խփեցին պատասխան գնդակը: Նշանակված 11 մետրանոց հարվածն «Արսենալ»-ից անվրեպ իրացրեց Ուելբեկը: Երկրորդ կեսի 71-րդ րոպեին «Արսենալ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Խական: Այնուհետ դուբլ ձևակերպեց Ուելբեկը, ով 86-րդ րոպեին խփեց «Արսենալ»-ի 3-րդ գոլը: Երկու խաղերի ընդհանուր 5:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 69-րդ րոպեին:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում