Սիրիական հակամարտության շուրջ Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մայիսին

Սիրիական հակամարտության շուրջ Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մայիսին

Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 9-րդ կկայանա 2018 թ. մայիսի կեսերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայի նախագահ Մևլութ Չավուշօղլուն և Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆը հայտարարություն են տարածել:

Արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում լարվածության նվազեցման շուրջ համաձայնագրի իրագործումը շարունակվելու է:

«Սիրիայում լարվածության նվազեցման 4 գոտիների շուրջ 3 երկրների համաձայնագրի իրականացումը շարունակելու վերաբերյալ որոշում է կայացվել»,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ սիրական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների 9-րդ փուլը տեղի է ունենալու 2018 թ. մայիսի կեսերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում