Թուրքիան ոչինչ չսովորեց. արձանագրությունների վերաբերյալ Անկարայի առաջին արձագանքը կրկին նախապայմանների լեզվով է

Թուրքիան ոչինչ չսովորեց. արձանագրությունների վերաբերյալ Անկարայի առաջին արձագանքը կրկին նախապայմանների լեզվով է

Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Այս արձագանքը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ թուրքական կողմը մշտապես հեռու է եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկությունից:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, խնդրին Բաքվում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը՝ հերթական անգամ իր խոսքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:

Անդրադառնալով ցյուրիխյան արձանագրությունների մասին հնչեցված հարցին՝ փոխնախարարն ասել է. «Դա նրանց գործն է: Միևնույնն է՝ այս տարիների ընթացքում նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում դժկամություն են ցուցաբերել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում