Հրաչ Բերբերյանը կարծում է, որ հանրապետությունում կա ոչ թե երաշտի, այլ ցրտահարության վտանգ

Հրաչ Բերբերյանը կարծում է, որ հանրապետությունում կա ոչ թե երաշտի, այլ ցրտահարության վտանգ

Հանրապետությունում ցրտահարության վտանգ կա, եւ դրան նպաստում են եղանակային տատանումները: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով`տարին բավական անհանգիստ էր գյուղատնտեսության համար: «Մենք գյուղացիներին նախապես զգուշացրել ենք, որ պատրաստեն ծխակույտերը: Կարծում եմ, որ կխուսափենք ցրտահարությունից եւ կունենանք բերք»,-ասաց նա:

Բերբերյանի խոսքով` վտանգը մեծ է հատկապես ծիրանենու դեպքում: «Փորձը ցույց է տալիս, որ ծիրանի բերքն ամեն չորս-հինգ տարին մեկ լուրջ անկում է ունենում»,-հավելեց նա:

Անդրադառնալով երաշտին՝ Բերբերյանը նշեց, որ այսօրվա ձնածածկույթը բավարար է ջրամբարները լցնելու համար: «Խնդիրը հիմնականում ոռոգման համակարգի հետ կապված է: Շեշտակի տաքացումը բերելու է ձնհալի, ուղղակի պետք է ջրատարները մաքուր պահել, եւ ջրամբարները կլցվեն»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում