«Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում Մոսկվայի ԲԿՄԱ-ն է

«Արսենալ»-ի հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում Մոսկվայի ԲԿՄԱ-ն է

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2017/18 մրցաշրջանի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:

Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, քառորդ եզրափակչում կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

Մյուս զույգերը կազմեցին` «Լայպցիգ»-«Մարսել», «Ատլետիկո»-«Սպորտինգ» և «Լացիո»-«Զալցբուրգ»:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում