ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստում քննարկվել են ՊԵԿ-ի որոշումները բողոքարկող հայտերը

ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստում քննարկվել են ՊԵԿ-ի որոշումները բողոքարկող հայտերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է ներկայացված բողոքներից երկուսը մերժել, մեկը՝ բավարարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում