Ստեղծվել է աշխարհում «Արմենիկումի» ավելի լայն ճանաչմանը նպաստող միջգերատեսչական աշխատանքային խումբ

Ստեղծվել է աշխարհում «Արմենիկումի» ավելի լայն ճանաչմանը նպաստող միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծվել է նույն գերատեսչության և ոլորտի առաջատար մասնագետներից, ՀՀ պաշտպանության նախարարության, «Արմենիկում+» դեղագործական ընկերության և «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև Արմենիկումի արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախարարության հիմնական նպատակն է նպաստել «Արմենիկումի» աշխարհում ավելի լայն ճանաչմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում