Ադրբեջանի նախագահը փորձում է ինքնահաստատվել իր իսկ պատվերով գրված գովաբանական նամակների միջոցով

Ադրբեջանի նախագահը փորձում է ինքնահաստատվել իր իսկ պատվերով գրված գովաբանական նամակների միջոցով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը հանդիսացող president.az-ում մարտի 16-ին կատարվել են մի շարք ձևավորման փոփոխություններ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կայքը Ադրբեջանի նախագահին նամակներ գրելու հնարավորություն է տալիս:

Կայքում տեղ են գտել Ադրբեջանի նախագահին ուղղված գովաբանական նամակներ, որոնք սկսել են տեղադրվել կայքում սկսած մարտի 7-ից:

Ադրբեջանի azadliq.info ընդդիմադիր լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևին ուղղված գովաբանական նամակների մեծ մասը գրվել է Ալիևի պատվերով և իր աշխատակազմի կողմից:

Գործակալության փոխանցմամբ` շատ դեպքերում նամակների բովանդակությունը կրկնվում է, և բավական է կարդալ միայն մեկը՝ ամբողջի մասին պատկերացում կազմելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով իր թեկնածությունն առաջադրել է ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ակտիվորեն լծվել է ժողովրդի ձայներն իր կողմը գրավելու գործին: Քարոզչական և սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով Բաքվի բռնապետն անգամ օգտագործում է պետական բյուջեի միջոցները՝ բարձրացնելով աշխատավարձերն ու կենսաթոշակները, ինչին տնտեսական խնդիրների պայմաններում Ադրբեջանի պետական բյուջեն պատրաստ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում