AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի քայլերը նախընտրական շոուներ են

 
 

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, թե չպետք է զարմանալ, որ Ադրբեջանը իր նախընտրական փուլում փորձում է տարբեր միջոցառումներով ցույց տալ իբր իր տարածաշրջանային կարեւորությունը:

Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մարտի 15-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների՝ Բաքվում կայացած քառակողմ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս շրջանում փորձում է իրեն ցույց տալ որպես նախաձեռնող եւ մի երկիր, որն իր խոսքն ունի տարածաշրջանում: «Ինչ է այն անում. առաջինը, իր կոպիտ հայտարարություններն է հնչեցնում առնվազն մեր հանդեպ (Երեւանին անդրադարձը, զորավարժությունները), իսկ հիմա փորձում է տարածաշրջանային մեծ ծրագրեր իրականացնել՝ օգտվելով նրանից, թե ինչ խնդիրներ են ձեւավորվել, որտեղ այլ երկրները կարող են հետաքրքրություն ունենալ եւ միանալ այդ ծրագրերին»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով, եթե նախկինում բավականին հայտնի ձեւաչափով հանդիպում կայացած լիներ, այն է՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, ապա դա կդիտվեր որպես հերթական, իսկ այս քառակողմ հանդիպումը չի կարելի դիտարկել որպես հերթական, քանի որ միացել է նաեւ Իրանը: «Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ Իրանը երկիր է, որն ունի իր շահերը. ինչո՞ւ չպետք է Իրանը ունենա լավ հարաբերություններ իր հարեւանների հետ, որոնց մեջ եւ՛ Հայաստանն է, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը: Իրանի յուրահատկությունն էլ հենց այն է, որ միշտ կարողացել է լեզու գտնել, հարաբերություններ պահպանել իր հարեւանների հետ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Թեւան Պողոսյանը նշեց, որ աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող միջոցառմանը, որին մասնակցում է Ադրբեջանը, միանշանակ պետք է արծարծվի Ղարաբաղի հարցը: «Բնականաբար, այս միջոցառմանը չէինք կարող մասնակցել, սակայն մենք պետք է միշտ պատրաստ լինենք տարբեր հարթակներում Ղարաբաղի շահերը պաշտպանելու. այլ խնդիր է, որ մենք պետք է ժամանակին աշխատեինք, որ Իրանի եւ Վրաստանի մեր գործընկերները թույլ չտային հակահայկական դիրքորոշումներ»,-ընդգծեց կենտրոնի ղեկավարը:

Թեւան Պողոսյանը համոզված է՝ մինչ ընտրությունները Ադրբեջանը շարունակելու է ակտիվորեն կազմակերպել նման միջոցառումներ:

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Լրահոս
Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցերում Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Վարչական տուգանքներ չվճարելու հետևանքով պետությանը 1.38 մլրդ դրամի վնաս է պատճառվել Չարաշահումներ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննությունն իրականացնելու գործում. վերականգնվել է 6.7 ՀՀ դրամ Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանից պահանջել է շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու Մոգերինիին Պրոպան գազից թունավորված 4 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Արա Խաչադուրյանը Մարսելից հասել է Հայաստան՝ վազքով հաղթահարելով 5 000 կմ «Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը «Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ Դիտարկում ենք Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալների ավելացման հնարավոր ուղիները. Ռիչարդ Միլս Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan