Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Իրանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու երկրի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև ապագայում ավելի կընդլայնվեն:

Իրանի նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է առողջություն ու հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում:

Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 2-ին, նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում ապրիլի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում