ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 34,72%

ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը ժամը 14։00-ի դրությամբ կազմել է 34,72%

ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը, Մոսկվայի ժամանակով ժամը 14։00-ի (Երևանի ժամանակով ժամը 15։00-ի) դրությամբ կազմել է 34,72%։ Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը։

«Ժամը 14։00-ի դրությամբ <…> մասնակցությունը 34,72% է»,- ասել է Բուլաևը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ի դրությամբ՝ մասնակցությունը կազմել էր 16,55%։

Կիրակի, մարտի 18-ին Ռուսաստանում անցկացվում են ՌԴ նախագահի ընտրություններ։

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինը (Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրինը (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում