Ընտրում ենք ՌԴ ապագան. դեսպան Վոլինկինը Երևանում քվեարկությանը մասնակցության ցուցանիշն աննախադեպ է համարում

Ընտրում ենք ՌԴ ապագան. դեսպան Վոլինկինը Երևանում քվեարկությանը մասնակցության ցուցանիշն աննախադեպ է համարում

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլիկնինը դեսպանատանը բացված թիվ 8026 ընտրատեղամասում նախագահական ընտրություններում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Երևանում մասնակցության ցուցանիշն աննախադեպ համարեց: «Մենք ընտրում ենք Ռուսաստանի ապագան: Մենք քվեարկում ենք հանուն մեր երեխաների, թոռների ապագայի, այդ իսկ պատճառով այսպիսի ակտիվությունը հասկանալի է: Ժողովուրդը հետաքրքրված է նրանով, որ երկիրը լինի ավելի գեղեցիկ, դրանով է բացատրվում նման ակտիվությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասաց դեսպան Վոլինկինը՝ տեղեկացնելով, որ ժամը 13:00-ի սահմաններում քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 1600 մարդ: Դեսպանի խոսքով, սա շատ բարձր ցուցանիշ է ՝ համեմատած նախորդ ընտրությունների հետ:

Քվեարկությանը մեծաթիվ հայերի մասնակցությունը նա մեկնաբանեց այն հանգամանքով, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ներկայում եկել են իրենց հարազատների մոտ, և չեն ցանկանում բաց թողնել քվեարկելու իրենց իրավունքը:

Ընտրության են գալիս ինչպես ՀՀ-ում բնակվող ռուսներ, այդ թվում` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, զինծառայողներ, այնպես էլ ռուս զբոսաշրջիկներ, որոնց այցը Հայաստան համընկել է քվեարկության օրվա հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում