ՌԴ ԿԸՀ-ն հումանիտար ագրեսիա է անվանել Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների արգելափակումը

ՌԴ ԿԸՀ-ն հումանիտար ագրեսիա է անվանել Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների արգելափակումը

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հումանիտար ագրեսիա է համարում ՌԴ նախագահի ընտրությունների օրը Ուկրաինայի տարածքում ՌԴ մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների արգելափակումը։ Այդ մասին մարտի 18-ի հայտարարել է ՌԴ ԿԸՀ անդամ Վասիլի Լիխաչևը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Առավոտվանից տարածվել է տագնապալի տեղեկատվություն, որ փակվել են Ռուսաստանի արտասահմանյան հաստատություններ տանող ուղիները։ ՌԴ դեսպանությունը Կիևում արգելափակված է։ Մեզ համար միանգամայն ակնհայտ է՝ սա հումանիտար ագրեսիայի փաստ է ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնք այս պահին գտնվում են Ուկրաինայի տարածքում և չեն կարողանում իրացնել քվեարկության, ընտրական գործընթացում ակտիվ մասնակցության իրենց քաղաքական իրավունքը»,– ասել է Լիխաչևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում