Գյումրու ՌԴ քաղաքացի բնակիչներն աննախադեպ ակտիվությամբ են մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին

Գյումրու ՌԴ քաղաքացի բնակիչներն աննախադեպ ակտիվությամբ են մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին

ՌԴ նախագահի ընտրություններն աննախադեպ ակտիվություն էր բերել Գյումրի: Մարտի 18-ին, ՌԴ նախագահական ընտրությունների օրը, Գյումրիում գործում էր 4 ընտրատեղամաս:

Եթե Գյումրիում տեղակայված ռազմաբազայի տարածքում գործող տեղամասերում հիմնականում քվեարկում էին զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամներն, ապա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի տարածքում տեղակայված № 8031 տեղամասում քվերակության են գալիս ինչպես Շիրակի ու Լոռու մարզերից, այնպես էլ հարևան Վրաստանից: «Մենք ենթադրում էինք, որ մոտ 2 հազար քաղաքացի իր պարտքը կկատարի այստեղ: Ամեն դեպքում, դեռ ընտրությունների ավարտին բավական ժամանակ կա։ Բայց նման ակտիվություն չէինք սպասում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների թիվն այնքան մեծ էր, որ նրանցից շատերն ավելի քան 40 րոպե սպասում էին դրսում: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ մոտ 80 տոկոսը, ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերն էին, ովքեր ընտրության էին եկել ընտանիքներով՝ երեխաների հետ, ընտրության համար Գյումրի էին եկել նաև Թբիլիսիից ու Վրաստանի այլ տարածքներից՝ նույնիրսկ ստիպված գիշերը երկաթուղային կայարանում անցկացնելով:

«Հյուպատոսարանի տարածքում գործող տեղամաս կարող են քվերակության գալ ՌԴ բոլոր քաղաքացիները: Նման ակտիվություն երբեք չէր նկատվել»,- նշեց հյուպատոսը՝ փաստելով, որ ժամը 13։00-ի դրությամբ՝ արդեն 600 քաղաքացի իր ընտրական պարտքը կատարել էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում